Գլխավոր / Video / Սեֆիլյանի գործով փաստաբանները թույլ չտվեցին խուզարկել իրենց

Սեֆիլյանի գործով փաստաբանները թույլ չտվեցին խուզարկել իրենց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչներն այսօր փորձել են դատարանի շենք չթողնել «Հիմնադիր խորհրդարանի» և «Նոր Հայաստան» շարժումների առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և նույն գործի շրջանակներում ձերբակալված այլ անձանց փաստաբաններին։ Կարգադրիչները պնդել են, որ պետք է խուզարկեն փաստաբաններին․ վերջիններս հրաժարվել են բացել իրենց պայուսակները։