Home / Video / «Նաիրիտի» նախկին աշխատակիցներն չեն հավատում վերագործարկման մասին խոստումներին

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներն չեն հավատում վերագործարկման մասին խոստումներին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են իրենց վճարել աշխատավարձի ուշացման համար հասանելիք տոկոսները։ Այսօր նրանք բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելով իրենց խնդիրը։ Անցյալ տարի նախկին աշխատակիցների մի մասը հրաժարվել էր տոկոսներից, քանի որ միայն այդ դեպքում էին իրենց խոստացել վճարել 18 ամսվա աշխատավարձի պարտքը։ Այսօր նախկին նաիրիտցիները նշում էին, որ այն ժամանակ հույս ունեին, թե այդ գումարները կարող են ծառայել գործարանի վերագործարկմանը, սակայն այժմ այդ հույսն էլ կորցրել են, ուստի ցանկանում են ստանալ նաև տույժը։