Home / Video / «Ոչ հայրիշխանությանը»․ երթ Երևանում

«Ոչ հայրիշխանությանը»․ երթ Երևանում

Ակցիայի կազմակերպիչներն իրենց գլխավոր նպատակը բացատրող մեծ պաստառ էին պահել՝ «Կանանց իրավունքների օր», այլ ոչ թե մայրության և գեղեցկության, ինչպես հաճախ Մարտի 8-ը մեկնաբանում են Հայաստանում։ 

Երևանի կենտրոնում անցկացվող երթը մարդկանց մոտ տարբեր զգացմունքներ էր առաջացնում՝ զարմանք, ոգևորություն, ծաղր, սակայն գրեթե չկային անտարբերներ․ անցորդներից շատերը հեռախոսներով նկարահանում էին երթի ընթացքը, ոմանք քմծիծաղում, ոմանք էլ, վերցնելով ակցիայի մասնակիցների կողմից բաժանվող թռուցիկները, սկսում էին ընկերների հետ քննարկել՝ արդյոք «ճիշտ ա գրած»։