Home / Video / Ակցիա՝ ընդդեմ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի

Ակցիա՝ ընդդեմ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի

«Մարտի մեկի դիակների վրա բազմած նախագահ, պրիմիտիվ գողության կնքահայր վարչապետ և օլիգարխների կոշիկները լպստացող ոստիկանապետ» գրություններով պաստառով այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ իր հերթական բողոքի ակցիան է անցկացրել գործարար, ակտիվիստ Վարդգես Գասպարին։

Պաստառը դուր չէր եկել Կառավարության դիմաց կանգնած ոստիկաններին, որոնք պաստառի վերջին հատվածը անձնական վիրավորանք են համարել։

Ոստիկաններից մեկն անգամ մոտեցել է Գասպարիին և պահանջել, որ վերջինս ծալի պաստառի վերջին հատվածն ու այդպես կանգնի․«Հարգելի պարոն Գասպարի Ձեզ խորհուրդ ենք տալի անձնական վիրավորանքներ չանեք։ Ձեզ խորհուրդ ենք տալի էդ տակի մասը ծալեք, կանգնեք։ Հասկանու՞մ եք Ձեզ ինչ եմ ասում։ Պարոն Գասպարի․․․վիրավորվեցի՞ք։ Հարգելիս, տակի մասը ծալեք ձեր համար կանգնեք, ձեզ բան ասող չկա։ Դե ես ձեզ առաջարկեցի՝ ինչ անեք, հասկացա՞ք»։

Գասպարիից ոչ մի արձագանք չստանալով՝ ոստիկանը հեռացել է։