Home / Video / «Առաջին դեպքը չէ»․ 2 շաբաթում Sanitek-ի 3 աշխատակից վրաերթի են ենթարկվել

«Առաջին դեպքը չէ»․ 2 շաբաթում Sanitek-ի 3 աշխատակից վրաերթի են ենթարկվել

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Երևանում սանմաքրում և աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության 3 աշխատակցներ վրաերթի են ենթարկվել և այժմ գտնվում են երևանյան տարբեր հիվանդանոցներում։ Այսօր ոտքի վիրահատության է ենթարկվել ընկերության՝ մարտի 27-ին վրաերթի ենթարկված 27-ամյա մի աշխատակից։ Մինչ այժմ հիվանդանոցում է գտնվում մարտի 14-ին Հերացի փողոցում վրաերթի ենթարկված Կարմեն Աբգարյանը։ Մարտի 24-ին էլ Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի հատվածում մեքենան հարվածել է 65-ամյա բանվոր Վոլոդյա Աճեմյանին։ Եվ սրանք մեզ պատահաբար հայտնի դարձած դեպքերն են։