Home / Video / Արծվաշենցիների երեսին 25 տարի է չեն նայել․ ակցիա նախագահականի դիմաց

Արծվաշենցիների երեսին 25 տարի է չեն նայել․ ակցիա նախագահականի դիմաց

Ո՛չ ահաբեկիչ ենք, ո՛չ մահապարտ ենք, սովորական մարդիկ ենք, նախագահը թող մեզ ընդունի․ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի նախկին բնակիչներից մոտ 60-70 ընտանիքներ, որոնք այժմ բնակվում են Ճամբարակ համայնքում, այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթին՝ հույս ունենալով հանդիպել Սերժ Սարգսյանին։ Նախկին արծվաշենցիները պահանջել են, որ իշխանությունները բնակարաններ տան իրենց կամ գոնե փոխհատուցեն իրենց միջոցներով մեծ դժվարությամբ սարքված տների գումարը։