Home / Video / Բանակի օրվան ընդառաջ ոչ մարտական պայմաններում մահացած զինվորներին կրկին մոռացել են

Բանակի օրվան ընդառաջ ոչ մարտական պայմաններում մահացած զինվորներին կրկին մոռացել են

Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրի դարպասների մոտ հավաքվել էին բանակում  ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների ծնողները։ Բանակի 25-րդ տարեդարձի  կապակցությամբ՝  Սերժ Սարգսյանն  այսօր  ամեն տարվա նման մեդալներ է հանձնելու տարբեր զինծառայողների։ Ծնողներն ասում են՝ հավաքվել են հիշեցնելու սպանված և իշխանությունների կողմից մոռացության մատնված իրենց  որդիների մասին։