Home / Video / Բանակում հիվանդացած երիտասարդին կուրացում է սպառնում․ արտասահմանում բուժվելու գումար չունի

Բանակում հիվանդացած երիտասարդին կուրացում է սպառնում․ արտասահմանում բուժվելու գումար չունի

Գավառի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Յոլչյանը 2009 թվականին զորակոչվել է Գորիսի զորամաս։ Ծառայության ընթացքում երիտասարդի մոտ սկսվել է բորբոքում, տեսողությունը գնալով վատացել է և նա 4 ամիս շուտ է զորացրվել։ Այժմ Ռազմիկի մեկ աչքը ամբողջությամբ կուրացած է, իսկ մյուս աչքի տեսողությունը 2 տոկոս է։ Հայաստանյան բժիշկները խորհուրդ են տալիս բուժման համար մեկնել արտասահման։ Ծառայելու ընթացքում հիվանդացած երիտասարդին Պաշտպանության նախարարությունն ավիատոմսեր է խոստացել։