Home / Video / «Բաց թողնված հնարավորություններ»․ Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների մասին

«Բաց թողնված հնարավորություններ»․ Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների մասին

Հայաստանի համար հարևան Թուրքիան կարևոր տնտեսական գործընկեր է․ 2015 թվականի տվյալներով Հայաստանից արտահանումների առումով Թուրքիան 21֊րդն երկիրն է, իսկ ներկրումների առումով՝ 10֊րդը։ Եվ դա փակ սահմանի պայմաններում։

Փետրվարի 21-ին կայացած «Հայ֊թուրքական հարաբերությունները, պատերազմի և խաղաղության միջև» քննարկման ժամանակ տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է իր գնահատականները՝ խոսելով այն մասին, թե ինչ կտա Հայաստանին սահմանի բացումը։