Home / Video / Բռնության ենթարկված կնոջն աջակցողները պահանջում են պատժել դատավորին

Բռնության ենթարկված կնոջն աջակցողները պահանջում են պատժել դատավորին

Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր պահանջել են պատժի ենթարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանին: Ցուցարարները պնդում են, որ դատավորն անօրինական որոշում է կայացրել՝ 5 երեխաների մայր Լուսինե Ղաբուզյանին պարտադրելով իր զավակներից 3-ին նրանց հոր մոտ թողնել մինչև դատական գործընթացի ավարտը։