Home / Video / «Գլենդել հիլզի» զոհերին ստիպում են անկարգությունների դիմել

«Գլենդել հիլզի» զոհերին ստիպում են անկարգությունների դիմել

Խաբվածները այսօր Կառավարության մոտ պահանջել են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Մարդիկ հույս ունեին, որ նախընտրական շրջանում վարչապետի հետ հանդիպման հնարավորությունները մեծացել են, քանի որ իրենք «պոտենցիալ ընտրողներ են»։

Հավաքվածները բողոքում էին, որ ոստիկանները պատնեշ են կազմել Կառավարոթյան շենքի դիմաց, կարծես իրենք հանցագործներ են։ Իսկ ոստիկաններից մեկը պնդել է, որ իրենք այդտեղ են, որպեսզի բողոքող քաղաքացիներին «պաշտպանեն ցրտից»։

Բյուզանդի փողոցի բնակիչ Արմինեի բնակարանը ճանաչվել է հանրային շահ և իրացվել է «Գլնդել Հիլզ» ընկերության կողմից։ Գինու գործարանի տարածքում նրանց ժամանակավոր կացարաններ են տրամադրել՝ խոստանալով Ֆիրդոուսի փողոցի տարածքում կառուցվող նոր շենքում մարդկանց իրենց նախկին բնակարանի տարածքի չափով բնակարաններ տրամադրել։