Home / Video / «Եթե չեմ մահացել, ուրեմն դիրք չե՞մ պահել». զինվորը բուժում է պահանջում

«Եթե չեմ մահացել, ուրեմն դիրք չե՞մ պահել». զինվորը բուժում է պահանջում

Գյումրիի տնակներից մեկում բնակվող միայնակ մայր Ասլի Հասանյանը պատրաստվում է վաճառել տնակը՝ բանակից հաշմանդամությամբ վերադարձած 20-ամյա որդուն բուժելու համար։ Բուժման ծախսերը հոգալու խնդրանքով Պաշտպանության նախարարություն և Կառավարություն ուղղված դիմումները անպատասխան են մնում հունվարից, երբ Արթուր Հասանյանի մոտ ախտորոշվել է սպինալ ամիոտրոֆիա՝ գեմիատրոֆիկ տիպ, և նա, 23 ամիս ծառայելուց հետո, զորացրվել է՝ զինծառայությանը ոչ պիտանի լինելու հիմքով։