Home / Video / Ժողովրդին սպառնողը չի կարող մնալ իշխանության․ ապրիլի 22-ի հանրահավաքը

Ժողովրդին սպառնողը չի կարող մնալ իշխանության․ ապրիլի 22-ի հանրահավաքը

«Այդ մարդը ասում է՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետությանն հետ ես խոսում։ Դո՞ւ ես պետությունը, Սերժ։ Պետությունը ստեղ ա։ Մեր խաղաղ անհնազանդությանը փորձում են պատասխանել սպառնալիքով։ Այն մարդը, ով սպառոնում է ժողովրդին, ով խոստովանում է հրապարակայնորեն, որ Մարտի մեկի պատասխանատուն ինքն անձամբ է, չի կարող մնալ իշխանության ղեկին»,֊ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։

Նա անդարադձել է նաևՊաշտպանության նախարարության սպառնալիքին։ «Սերժ Սարգսյան, դա մեր բանակն է։ Հայ զինվորը իր եղբոր վրա չի կրակելու։ Մենք խաղաղ ենք, մեր ձեռքերը պարզ են, մեր հաղթանակը անկասելի է»։