Home / Video / Ինչու «Սասնա ծռերի» գործողությունը չի կարող որակվել որպես «ահաբկեչություն»

Ինչու «Սասնա ծռերի» գործողությունը չի կարող որակվել որպես «ահաբկեչություն»

«Սասնա ծռեր» խմբի գործողությունը չի կարող որակվել որպես «ահաբկեչություն», չնայած վերջին շրջանում Հայաստանի քաղաքական իշխանության որոշ հատվածներ կրկին ձգտում են ակտիվացնել այդ թեման՝ օգտագործելով ԶԼՄ-ներին ու, այսպես կոչված, ընդդիմությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նա պնդում է, որ խումբն ապստամբություն է բարձրացրել, և ՀՀ դատախազությունը պետք է հիմնավորեր, թե ինչն է հանգեցրել նման գործողություններին:

Փաստաբանը նաև ընդգծում է, որ «Սասնա ծռերի» գործողությունը չի կարելի դիտարկել միայն ներհայկական տիրույթում:

Բաղդասարյանը խոսում է «Սասնա ծռերի» դատավարության, խմբի անդամների քաղաքական դիրքորոշման, դատավորի և ոստիկանության գործողությունների, փաստաբանների վրա կիրառվող ճնշումների մասին: