Home / Video / «Կաշառքի անուղղակի պահանջ»․ Գասպարին պնդում է՝ մաքսատունը խոչընդոտում է իր բիզնեսին

«Կաշառքի անուղղակի պահանջ»․ Գասպարին պնդում է՝ մաքսատունը խոչընդոտում է իր բիզնեսին

Գործարար, ինժեներ Վարդգես Գասպարիի համար կրկին խոչընդոտներ են ստեղծվել՝ այս անգամ «Զվարթնոց» մաքսատան պետի կողմից։ Epress.am֊ի հետ զրույցում գործարարը պատմել է, որ մաքսատունն ապրիլի 25֊ից հրաժարվում է իր «Վալ Օթոմեյշն» ընկերությանը ապրանքները՝ Վրաստան արտահանելու թույլտվություն տալ։ Հղում անելով Եվրասիական տնտեսական միության որոշ իրավակարգավորումներին՝ մաքսատունը պահանջել է նախ բերել եզրակացություններ, որոնք կապացուցեն, թե ապրապնքները ռազմական և երկակի նշանակություն չունեն։ Ընդ որում՝ Գասպարիին ուղղորդել են դիմել կոնկրետ մասնավոր ընկերություններ, որոնք պետք է այդ եզրակացությունները տան՝ միավոր ապրանքի համար կոնկրետ գումար գանձելով։