Home / Video / Համակարգված խոշտանգումներ՝ Հայաստանի փակ հաստատություններում

Համակարգված խոշտանգումներ՝ Հայաստանի փակ հաստատություններում

Այսօր խոշտանգումների զոհերի աջակցման միջազգային օրն է։ Այս առիթը օգտագործելով քաղաքացիական ակտիվիստ, ինժեներ֊գործարար Վարդգես Գասպարին ահազանգում է՝ Հայաստանի փակ հաստատություններում՝ ոստիկանություն, բանակ, բանտեր, համակարգված խոշտանգումները շարունակվում են։ Ըստ Գասպարիի՝ խոշտանգումների կանխարգելման մեխանիմզներն այնքան արագ չեն բարելավվում, քան հենց բուն խոշտանգման կիրառման ձևերը։ Նա նկատել է, որ, օրինակ, ոստիկանության Կենտրոնի և Արաբկիրի բաժիններում ոստիկանները սովորել են ավելի «զգույշ» վարվել բերման ենթարկված քաղհասարակության ներկայացուցիչների հետ, իսկ պակաս «հայտնի» և ավելի խոցելի մարդկանց դեպքում դաժանությունը չի զսպվում։