Home / Video / Նախաքննական մարմինը կոծկում է զինվորի սպանության գործը․ փորձագետ

Նախաքննական մարմինը կոծկում է զինվորի սպանության գործը․ փորձագետ

2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սպանված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի գործով քննության ընթացքում մի շարք աղաղակող խախտումներ են գրանցվել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Գրիգոր Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։