Home / Video / Ով է պատասխանատու Ավետիսյանների ընտանիքի սպանության չբացահայտման համար

Ով է պատասխանատու Ավետիսյանների ընտանիքի սպանության չբացահայտման համար

Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, դատախազությունը և Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ներգրավված փաստաբանների մի մասն ուղղակի պատասխանատու են սպանության չբացահայտման համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նա գործում ներգրավված է եղել որպես Արաքսյա Ավետիսյանի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչ։