Home / Video / ՊՆ֊ի նոր ծրագիրը չքավորներին սահման տանելու համար է, վստահ են սևազգեստ մայրերը

ՊՆ֊ի նոր ծրագիրը չքավորներին սահման տանելու համար է, վստահ են սևազգեստ մայրերը

Խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները կրկին ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ հիշեցնելով, որ իրենց որդիների գործերով պատշաճ քննություն չի իրականացվում։ Նրանք նշում են՝ հանգիստ չեն տալու պաշտոնատար անձանցից ոչ մեկին մինչև իրենց որդիների գործերը չբացահայտվեն և մեղավորները չպատժվեն։

Սևազգեստ մայրերն անդրադարձել են նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ» ծրագրին՝ նշելով, որ դրանց միակ նպատակն այն է, որ սահմանին ծառայեն աղքատ ընտանիքի զավակները, իսկ պաշտոնյաներն ավելի հեշտությամբ իրենց տղաներին ազատեն ծառայությունից։