Home / Video / Սևազգեստ մայրերին փողոցով քարշ տալը դատապարտելի չէ, վճռեց դատարանը

Սևազգեստ մայրերին փողոցով քարշ տալը դատապարտելի չէ, վճռեց դատարանը

Վարչական դատարանը դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ այսօր  մերժել է «Գոհար Սարգսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության» հայցը, որով 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը պահանջում էր ոստիկանների՝ 2015 թվականի փետրվարի 11-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։

Վճռի ընթերցումից հետո դահլիճում ներկա գտնվող սևազգեստ մայրերը վանկարկել են «ամո՛թ դատավորին» և ասել, որ դատավորը պատվեր է կատարում։