Home / Video / Վիգեն Սարգսյանը լավ ելույթներ է ունենում, իսկ բանակում սպանդ է․ մահացած զինվորի ծնողներ

Վիգեն Սարգսյանը լավ ելույթներ է ունենում, իսկ բանակում սպանդ է․ մահացած զինվորի ծնողներ

Երկու ամսից կլրանա Տավուշի մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մխիթարյան մահվան 1 տարին։ Ամիսներ շարունակ ձգձգվող նախաքննությունը զինծառայողի ծնողներին ստիպել է վերջնականապես համոզվել, որ բարձրաստիճան պաշտոնյաները որդու սպանության հետքերն են փորձում թաքցնել։ Կասկածները, ծնողների խոսքով, ավելի քան հիմնավոր են․ չկա մահվան պատճառ հանդիսացած գնդակը, զենքի վրա մատնահետքեր չկան, խոսակցություններ կան, որ Արսենին զորմասում նեղել են։