Home / Video / Տուժողը պահանջում է, որ իրեն փոխհատուցի ոչ թե պետությունը, այլ Գագիկ Խաչատրյանը

Տուժողը պահանջում է, որ իրեն փոխհատուցի ոչ թե պետությունը, այլ Գագիկ Խաչատրյանը

Պետեկամուտների կոմիտեի դեմ բողոքով Եվրոպական դատարանում հաղթած, աշխատանքային իրավունքների խախտման զոհ դարձած հարկային տեսուչ Ռոբերտ Նիկողոսյանը ստացել է իրեն հասանելիք դրամական փոխհատուցումը, սակայն նա շարունակում է պայքարել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին անձամբ պատասխանատվության ենթարկելու համար։ Նիկողոսյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է՝ թեև Եվրոպական դատարան դիմելուց հետո պետությունը սկսեց իրեն վճարել՝ աշխատանիքից ապօրինի ազատելու և հարկադիր պարապուրդի մատնելու համար և այդ գումարը բարոյական վնասի փոխհատուցման հետ միասին կազմում է մոտ 8 միլիոն դրամ, սակայն իրեն՝ որպես մտահոգ քաղաքացու, անհանգստացնում է, որ գումարները իրեն տրվում են ՀՀ պետական բյուջեից, այլ ոչ թե Գագիկ Խաչատրյանի գրպանից։