Home / Video / Տուժող կողմը երկու զինվորների սպանության վարկածին չի հավատում

Տուժող կողմը երկու զինվորների սպանության վարկածին չի հավատում

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներ, շարքային Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը սպանվել են 2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Դեպքի ժամանակ Ավետիսյանն ու Արամյանը գտնվել են Հայաստանի արևելյան սահմանագծի մոտ, պաշտպանական երկրորդ գծում։ Ըստ քննության վարկածի՝ նրանց վրա կրակել է ծառայակից Դավիթ Դումիկյանը։ Գրիգոր Ավետիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, սակայն, այդ վարկածը արժանահավատ չի համարում։ Նա նշում է, որ կրկնակի սպանությունը Դումիկյանը չի գործել․ Մարտիրոսյանի կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը հանցավոր քննություն է տանում։