Home / Video / Փայտե շենքերի թաղամաս․ Ստեփանավանում 30 տարի է սպասում են երկրաշարժի հետևանքների վերացմանը

Փայտե շենքերի թաղամաս․ Ստեփանավանում 30 տարի է սպասում են երկրաշարժի հետևանքների վերացմանը

Լոռու մարզի Ստեփանավանը լրջորեն տուժել է 1988֊ի երկրաշարժից, թեև, ինչպես դժգոհում են ստեփանավանցիները, իշխանությունները Ստեփանավանը նույնիսկ աղետի գոտի չեն համարում ի տարբերություն Սպիտակի, Գյումրիի և Վանաձորի։ Այստեղ էլ լուրջ ավերածություններ են եղել․ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ, զոհերի թիվը՝ 125։ Բազմահարկ շենքերի մի ամբողջ թաղամաս հողին է հավասարեցվել՝ անտուն թողնելով բազմաթիվ ընտանիքների։

Epress.am֊ի լրագրողներն այցելել են Ստեփանավանի «վերաբնակեցված» Աշոտաբերդ թաղամաս։ Մոտ 300 ընտանիքի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղավորել են այնտեղ, սկզբում 6 ամսով, հետո՝ մինչև 2 տարով, սակայն, նույն շենքում մարդիկ ապրում են արդեն 30 տարի։