Home / Video / Ավտոտեսուչը հրաժարվեց մասնակցել հայ-ռուսական ակցիային

Ավտոտեսուչը հրաժարվեց մասնակցել հայ-ռուսական ակցիային

Երկու տասնյակ երիտասարդներ, որոնց մեծ մասը Երևանի Սլավոնական համալսարանի ուսանողներն էին, ապրիլի 7-ին մայրաքաղաքի կենտրոնում լրագրողների ուղեկցությամբ սև-գազարագույն ժապավեններ և գրառումներ էին փակցնում մարդկանց և ավտոմեքենաների վրա՝ համապատասխանաբար: Ակցիան Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր «Ռուս-Հայկական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը: