Home / Video / Եպիսկոպոսի` խաղաղվելու կոչերը չհամոզեցին զոհված զինվորների մայրերին

Եպիսկոպոսի` խաղաղվելու կոչերը չհամոզեցին զոհված զինվորների մայրերին

Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ հունվարի 27-ին, նախագահական նստավայրի մոտ՝ ճաղերի մյուս կողմից, զոհված զինվորների մարյերի հետ զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոստանալով, որ նրանց որդիների գործերն արդար կքննվեն, իսկ մեղավորները կպատժվեն: Այս խոստումը չի իրականացել, և այսօր նախագահականի մոտ նույն մայրերը հիշեցրել են նախագահի խոստումը՝ վառելով 4 տարի առաջ նախագահի հետ հանդիպման լուսանկարը: 

Նախագահականում այսօր էլ մայրերին չեն ընդունել, այստեղ ընթանում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը: Նիստից հետո նախագահական նստավայրից դուրս եկած եպիսկոպոս Բագրատ Սրբազանը լսել է մայրերի ձայնը և մոտեցել՝ տեղեկանալու խնդրի մասին: