Home / Video / Կալանավորի հայրը որդու մահվան մեջ մեղադրում է բանտի վարչակազմին

Կալանավորի հայրը որդու մահվան մեջ մեղադրում է բանտի վարչակազմին

39-ամյա կալանավոր Սերոբ Գևորգյանը, 2015 թվականի ապրիլի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երակները կտրելով և իրեն թուք ներարկելով, ինքնավնասվել է։ Դեպքից միայն չորս օր անց ծայրահեղ ծանր վիճակում Գևորգյանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց՝ ապրիլի 27-ին, նա մահացել է: Հանգուցյալի հայրը՝ Սամվել Գևորգյանը, պնդում է՝ որդին մահացել է բանտի ղեկավարության անտարբերության պատճառով։