Home / Video / Կոմիտաս 5․ մեկ պայքարի պատմություն

Կոմիտաս 5․ մեկ պայքարի պատմություն

Անցյալ տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կոմիտաս 5 հասցեում շենքի կառուցման դեմ անցկացվող բողոքի ակցիաները բազմամարդ էին. հարակից շենքերի բնակիչներին միացել էին ակտիվիստներ, տարբեր նախաձեռնությունների անդամներ։ Մարդիկ փողոց էին փակում, թույլ չէին տալիս, որպեսզի շինարարները շինտարածք մտնեն, «գրավում էին» տրակտորներն ու բուլդոզերները։ Մոտ մեկ տարի անց Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքն արդեն մի քանի հարկ ունի, իսկ հանրությունը խնդրի մասին մոռացել է։ Վերջերս բնակիչները կրկին փորձեցին հիշեցնել խնդրի մասին՝ նամակ ուղարկելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, տեղեկացնելով, որ կառուցվող շինությունը փակում է հարակից շենքերի լույսն ու բակ տանող ճանապարհը, իսկ կառուցապատողը շարունակաբար խախտում է նախագիծը՝ ընդլայնելով շենքը բոլոր կողմերից։

Epress.am-ը ներկայացնում է անցյալ տարվա պայքարի կադրերը և այն, թե ինչ վիճակում է Կոմիտաս 5-ի շենքն այսօր։