Home / Video / Կուտակայինի հարցով սկանդալային քվեարկությունն ԱԺ-ում

Կուտակայինի հարցով սկանդալային քվեարկությունն ԱԺ-ում

Շաբաթ օրը ՀՀԿ-ն անցկացրեց կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրինագիծը, որով պարտադիր բաղադրիչը ներմուծվում է պետական աշխատողների համար։ Քվեարկության ընթացքը սկանդալային էր․ ոչ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները պնդում էին, որ դահլիճում անկախ պատգամավորների և ՀՀԿ-ականների թիվը միասին 64 է, իսկ նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ քվեարկությունը պատշաճ մակարդակով է անցել, ու ՀՀԿ-ականները միմյանց փոխարեն չեն քվեարկել։

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անտեսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ 20 րոպե ընդմիջում հայտարարելու մասին խնդրանքը և շարունակեց քվեարկության դնել այլ հարցեր։