Home / Video / Հայաստանն Աֆղանստանից «իզգոյ երկիր է»․ Շանթ Հարությունյան

Հայաստանն Աֆղանստանից «իզգոյ երկիր է»․ Շանթ Հարությունյան

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հուլիսի 9-ի դատական նիստին դատարանը ներկայացրել է գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը։ Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նշել է, որ որպես իրեղեն ապացույց վերցվել է նաև այն զրահաբաճկոնը, որը նա հագցրել է որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Նախագահող Մնացական Մարտիրոսյանն ընդունել է, որ ոստիկանությունը դատարանին տվել է նաև զրահաբաճկոնը, սակայն ինքը նպատակահարմար չի գտել դա ներկայացնել։ Հարությունյանն ասել է, որ այդ ապացույցի բացակայությունը պատահական չէ, քանի որ զրահաբաճկոնը ժամանակակից վահանն է, ինքնապաշտպանության գործիք, իսկ ոստիկանությունը «շառ է անում», թե իրենց՝ ամբաստանյալները, հարձակվել են, ոչ թե ինքնապաշտպանվել։