Home / Video / Ձեռներեցներն ակցիա են անելու ամեն օր

Ձեռներեցներն ակցիա են անելու ամեն օր

Փոքր և միջին ձեռնարկատերերի՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիան այսօր էլ արդյունք չի ունեցել: Ինչպես և երեկ, բողոքողների պահանջը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպել ակցիայի վայրում, չի կատարվել։ Երեկ Կառավարության ղեկավարը համաձայնում էր քննարկել խնդրո առարկա «Շրջանառության հարկի մասին» օրենքը իր աշխատասենյակում ակցիայի մասնակիցներից 10 հոգու հետ, իսկ այսօր Աբրահամյանը տեղում չէր: 

Հավաքվածները որոշել են ամեն օր ակցիա անցկացնել մինչև օրենքի վերջնական կասեցումը։

76zcGHyE8bQ