Home / Video / Մայիսի 1․ ոստիկանները հրում ու քաշքշում են աշխատավորներին

Մայիսի 1․ ոստիկանները հրում ու քաշքշում են աշխատավորներին

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների սովորաբար խաղաղ անցնող ակցիաների մասնակիցների դեմ ոստիկանությունն այսօր ուժ է կիրառել։ Պատճառը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով պետք է ներկա գտնվեր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում «Գրանդ հոլդինգ» ընկերության կողմից Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին։ Նաիրիտցիներն իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով ակցիան այսօր անցկացնում էին Ազատության հրապարակում, և ոստիկանները հրահանգ էին ստացել թույլ չտալ, որպեսզի բողոքողները Սարգսյանին մոտենան։