Home / Video / Նախագահականի դիմացից Պուտինի այցի օրը հեռացված ընտանիքի դիմումը մերժվեց

Նախագահականի դիմացից Պուտինի այցի օրը հեռացված ընտանիքի դիմումը մերժվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորԳագիկ Պողոսյանը մերժել է Էջմիածնի բնակիչ Հեղինե Մակարյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի համատեղ դիմումը։

Դիմումատուները դատարանից պահանջում էին վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ոստիկանության որոշումը։ Հայցվոր կողմը պահանջել է քրգործ հարուցել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույց կազմակերպած Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին ու նրանց անչափահաս երեխաներին ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հեռացնելու, ինչպես նաև նրանց բնակարան անօրինական կարգով մուտք գործելու, բջջային հեռախոսի և 20.000 ՀՀ դրամ գումարի անհետացման կապակցությամբ։