Home / Video / Շանթ Հարությունյանը բացատրել է՝ ինչու է հրաժարվում դատավորին բացարկ հայտնել

Շանթ Հարությունյանը բացատրել է՝ ինչու է հրաժարվում դատավորին բացարկ հայտնել

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում ձերբակալված Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղբանտարկյալների գործով այսօրվա դատական նիստին նախագահող Մնացական Մարտիրոսյանը հարցրել է՝ արդյոք կողմերը ցանկանում են ինքնաբացարկ հայտնել դատավորին և քարտուղարին։ Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը մեկ անգամ արդեն դատապարտվել է նույն դատավորի կողմից (Շանթ Հարությունյանը 2008-2009 թվականներին անցնում էր աղմկահարույց «7-ի գործով» – Epress.am), սակայն չի կարծում, որ դա դատավորի որոշումն էր։

«Եթե ես ինքնաբացարկ հայտնեմ, կնշանակի, որ հույս ունեմ, որ, եթե մեկ այլ դատավոր լինի, կարող է արդար վճիռ հրապարակել», – ասել է Հարությունյանը։