Home / Video / Ոչ մարտական պայմաններում մահացած զինվորի գործը չի վերաբացվի, վճռեց դատարանը

Ոչ մարտական պայմաններում մահացած զինվորի գործը չի վերաբացվի, վճռեց դատարանը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանն (լուսանկարում) այսօր մերժել է 2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում մահացած Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի բողոքը։ Կինը պահանջել էր վերացնել Քննչական կոմիտեի 2015 թվականի դեկտեմբերի 7-ի և Զինվորական դատախազության 2016 թվականի փետրվարի 19-ի՝ իր որդու գործի վարույթը կասեցնելու մասին որոշումները։