Home / Video / Ոստիկանները չեն օգնել բռնաբարության զոհին. նախագահականի մոտ բողոքում են

Ոստիկանները չեն օգնել բռնաբարության զոհին. նախագահականի մոտ բողոքում են

Բռնաբարության զոհ դարձած կնոջ գործով իրավապահ մարմիները պատշաճ քննություն չեն  իրականացրել, արդյունքում՝ 28-ամյա Հասմիկը (անունը փոխված է) չի կարողացել հասնել արդարադատության, թեև չի վախեցել իր անձի շուրջ հասարակական քննարկումներից և դիմել էր ոստիկանությանը: Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարել են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: