Home / Video / Ձեռնոց նետել ընտանիքի, պետության և եկեղեցու օրենքներին

Ձեռնոց նետել ընտանիքի, պետության և եկեղեցու օրենքներին

Շեքսպիրի մոտ Ռոմեոյի և Ջուլիետի սերը բարոյական բարձր արժեք ունի, և դրա շնորհիվ երկու ընտանիքները հաշտվում են: Ալեն Բադյուն գրում է, որ  «առանց սիրո պատմությունների, առանց պայքարի սերը ազատագրելու ընտանեկան սահմանափակություններից, թատրոնը չի կարող շատ առաջ գնալ»: Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը» համապատասխանում է Բադյուի  ակնկալիքներն հեղափոխական թատրոնի ու ճշմարիտ հեղափոխական սիրո վերաբերյալ, որ ձեռնոց է նետում ընտանիքի, պետության և եկեղեցու օրենքներին:

Համեմատենք Հովհ. Թումանյանի «Անուշի» հետ: Մոսոն և Սարոն ընկերներ են, Սարոն «հավանում» է Անուշին: Այստեղ չկան ոչ թշնամություն ընտանիքների միջև, ոչ սոցիալական խնդիր: Հավանաբար, եթե չլիներ չարաբաստիկ դիպվածը, Սարոն և Անուշը կամուսնանային, կապրեին գյուղական ընտանիքի սովորական կյանքով: 

Մանրամասները՝ այստեղ