Home / Video / Գողթեցիները պայքարում են Գեղարդալճի համար

Գողթեցիները պայքարում են Գեղարդալճի համար

Ո՞ւմ է ձեռնտու Գեղարդալիճ ջրամբարից ինքնահոս ոռոգման համակարգով ջուրը դեպի Կոտայքի մարզի մի շարք գյուղեր տեղափոխել։ Այս հարցը Գողթ գյուղի բնակիչները քննարկում էին այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ։ Մի քանի տասնյակ գողթեցիներ փակել էին դեպի Գեղարդ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը և նախագիծն իրենց հետ քննարկել։ Ոռոգման համակարգի կառուցմանը կողմ էր Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը և գյուղի բնակիչ Մարկոս Ղարիբյանը, ով գյուղից ներքև այգիներ և, գյուղացիների պնդմամբ, փոքր ՀԷԿ ունի։ Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում գողթեցիները որպես շահագրիգիռ կողմ մատնանշեցին նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի անունը։

Մանրամասները՝ այստեղ