Home / Video / Մայիսմեկյան երթը Երևանում

Մայիսմեկյան երթը Երևանում

— անվճար բուժօգնություն, անվճար կրթություն,
— սոված ես՝ կեր հարուստներին,
— կանայք ընդդեմ հայրիշխանության, կապիտալիզմի, շահագործման,
— ազգ-բանակ՝ թալանելու, իշխելու ու սպանելու նոր փաթեթավորում,
— կապիտալիզմ, մենք պիտի բաժանվենք, կներես,
— աղքատները հրաժարվում են զոհվել,
— գուգլ արեք «նեոլիբերալիզմ» ու կհասկանաք, թե ոնց մեզ սենց (հ)ոռի աղքատացրին,
— մաքրենք փողոցները ագահությունից,
— ազատ շուկա․ հարուստները հարստանում են, աղքատները աղքատանում,
— ոչ տեր, ոչ տիրակալ, ոչ ազգ, ոչ բանակ,
— Մայիսի 1-ը 2 չի դառնում,
— զորություն և սեր համբալներին,
— սովորել, սովորել, սովորել, անվճար, անվճար, անվճար,
— ոչ բռնությանը՝ փողոցում և տանը․․․

Նման պաստառներով և վանկարկումներով էր զուգորդվում Երևանի կենտրանական փողոցներով անցնող այսօրվա մայիսմեկյան երթը։ Այն ընդմիջվում էր՝ Մաշտոցի պուրակում, Օպերայի բակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում տեքստերի ընթերցմամբ: