Home / Video / Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ

Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ

Նուբարաշենի խճուղու վերջնամասում բանտն է և 5 բնակելի շենքեր։ «Մեր շենքերը քարտեզից դուրս են։ Տո մենք էլ ենք դուրս։ Անգամ Յանդեքս տաքսի կանչելիս, մեր շենքը քարտեզի վրա չի նշվում», – ասում է տեղացիներից մեկը։ Շենքից մինչև բանտի պատ մի քանի մետր է։ Բանտի պարիսպների տակ ընկած է կոյուղու գլխավոր դիտահորը, որից մի ժամանակ բանտի կոյուղաջրերը խողովակով հեռացվել են։ Տարիների ընթացքում խողովակները վնասվել, մաշվել են և հիմա կեղտաջուրը դուրս է եկել և լճացել է։ Առաջացած լճակից էլ սկիզբ է առնում կոյուղաջրի գետակը։ Երբեմն կոյուղաջուրն այնքան է բարձրանում, որ հասնում է բանտը քաղաքին կապող գլխավոր ճանապարհին։ Բանտից մի փոքր ներքև ընկած շենքի բակում հատուկենտ մարդիկ են հավաքված։

Լրագրողների մասին լսելուն պես սկսում են հավաքվել։ Մի մասն ուզում է խոսել իրենց խնդրիներից, որոշներն էլ՝ կասկած են հայտնում․ «Որ ասենք ինչ, բան փոխվելո՞ւ է»։

Մանրամասները՝ այստեղ