Home / Армения / Ամուսինը սպանել է կնոջը հարսանիքից երկու օր անց

Ամուսինը սպանել է կնոջը հարսանիքից երկու օր անց

Սանկտ-Պետերբուրգում 31-ամյա բռնցքամարտիկ Վասիլի Կիսիլյովը ամուսնության երկրորդ օրը դաժանորեն ծեծի է ենթարկել կնոջը, հաղորդում է Infox.ru-ն` հղում կատարելով քաղաքի քննչական ծառայությանը:

Ամուսինների միջև կենցաղային հողի վրա վեճ է ծագել: Օգոստոսի 20-ի գիշերը Կիսիլյովի կինը չի կարողացել տուն մտնել, քանի որ ամուսինը հարբած էր և երկար ժամանակ դուռը չի բացել: Ի վերջո Կիսիլյովը բացել է դուռը և զույգը փողոց է դուրս եկել, որտեղ բռցքամարտիկը ցանկացել է գարեջուր խմել: Զույգի միջև վեճ է սկսվել, ինչի հետևանքով տղամարդը հարձակվել է կնոջ վրա և դաժանորեն ծեծել է:

Ծեծի հետևանքով կինը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել է:
Բռնցքամարտիկի դեմ քրեական գործ է հարուցվել «առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու միտումով, որը մահվան ելք է ունեցել» հոդվածով:

Վասիլի Կիսիլյովն Ուզբեկստանից է և Ռուսաստանում բնակվում էր անօրինական:
Նշենք, որ զույգը պատահարից ընդամենը երկու օր առաջ էր ամուսնացել: