Home / Армения / Բոսթոնում այսօր կբացվի «Հայկական ժառանգության այգին»

Բոսթոնում այսօր կբացվի «Հայկական ժառանգության այգին»

Այսօր Բոսթոնում տեղի ժամանակով ժամը 14:00-ին բացվելու է «Հայկական ժառանգության այգին» (The Armenian Heritage Park), որը կապող օղակ է դառնալու քաղաքի կենտրոնի և հյուսիսային հատվածի միջև: Այգին հիմնվել է ի պատիվ Միացյալ Նահանգներում ապրող գաղթականների, մասնավորապես, հայերի:

«Այս այգին նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցած մյուս բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Սա նաև ամերիկացի գաղթականներին նվիրված կենտրոն է, ովքեր կարողացել են դրսևորել իրենց այլ երկրներում մշակույթի, գիտության, կրթության, առևտրի և այլ ոլորտներում»,- նշված է քաղաքային իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ: