Home / Հայաստան / Բրիթնի Սփիրսի թիկնապահը երգչուհուն մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ

Բրիթնի Սփիրսի թիկնապահը երգչուհուն մեղադրում է սեռական ոտնձգությունների մեջ

Երգչուհի Բրիտնի Սփիրսի նախկին թիկնապահը դատական գործ է հարուցել փոփ-աստղի դեմ, տեղեկացնում է TMZ.com-ը:

Ֆերնանդո Ֆլորեսը մեղադրում է երգչուհուն սեռական ոտնձգությունների մեջ: Ինչպես նշվում է դատական հայցում՝ երգչուհին հաճախ է փորձել ինտիմ հարաբերություններ հաստատել թիկնապահի հետ իր տանը՝ նրան մերկ ներկայանալով կամ մի այլ երրորդ անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու միջոցով:

Թիկնապահը մեղադրել է երգչուհուն նաև սեփական երեխաներին ծաղրելու մեջ:
Թե ինչ գումար է պահանջել Ֆերնանդո Ֆլորեսը իրեն հասցված բարոյական վնասի դիմաց՝ հայտնի չէ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մեղադրողը երգչուհու տանը բավական քիչ է աշխատել. երգչուհին նրան վարձել էր 2010 թվականի փետրվարին, իսկ հուլիսին արդեն հրաժարվել է աշխատանքից: