Home / Армения / Շվեյցարացի թոշակառուն տանից կրակել է անցորդների վրա

Շվեյցարացի թոշակառուն տանից կրակել է անցորդների վրա

Այսօր գիշեր Շվեյցարիայի ոստիկանությունը շրջապատել է Բիլ քաղաքի 67-ամյա բնակչի տունը, ով տանից կրակում էր անցորդների վրա, հաղորդում է Associated Press-ը:

Կա տեղեկատվություն, որ ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է: 

Տղամարու գտնվելու վայրը հայտնի չէ, հաղորդում է տեղի 20 minutes պարբերականը:
Կա վարկած, որ նրան տեսել են տնից փախչելիս: Ոստիկանությունն այս վարկածը ոչ հաստատում է, ոչ հերքում:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` տղամարդը նման քայլի է դիմել նրանից հետո, երբ դատարանը որոշում է կայացրել աճուրդի հանել նրա բնակարանը`պարտքերը մարելու համար: