Home / Армения / Ռուսաստանը կարող է արգելել արևածաղկի սերմի արտահանումը

Ռուսաստանը կարող է արգելել արևածաղկի սերմի արտահանումը

Ռուսաստանում տեղումների սակավության հետևանքով առաջացած երաշտը արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի գների կտրուկ աճի պատճառ է դարձել:

Գները մոտ 1,5 անգամ բարձրացել են: Արդյունքում` պետությունը կարող է արգելել արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի արտահանումը, հաղորդում է Ведомости թերթը:

Օգոստոսի վերջին Ձեթ արտադրողների միությունը նամակ է հղել ՌԴ առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին և գյուղատնտեսության նախարար Ելենա Սկրիննիկին, որում խնդրել է 6-ամսյա արգելք սահմանել արևածաղկի սերմերի արտահանման վրա:

Արգելքի մասին որոշումը կկայացվի մոտ օրերին: