Home / Հայաստան / Վլադիկավկազում ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է

Վլադիկավկազում ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է

Վլադիկավկազ քաղաքի կենտրոնական շուկայի մուտքի մոտ ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: 114 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հայտնում է Интерфакс-ը` հղում կատարելով Հյուսիսային Օսիայի Առողջապահության նախարարությանը:

Այս պահին 99 մարդ հիվանդանոցում է. 10-ը ծանր վիճակում են: