Home / Армения / Վրաստանը չի պատրաստվում միավորվել Ադրբեջանի հետ. պարզաբանում

Վրաստանը չի պատրաստվում միավորվել Ադրբեջանի հետ. պարզաբանում

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է վրաց-ադրբեջանական համադաշնություն ստեղծելու մասին լուրերը:

ԱԳՆ ղեկավարի խոսքով` պետք է հաշվի առնել այն համատեքստը, որում արվել է Վրաստնի նախագահի` համադաշնություն ստեղծելու մասին հայտարարությունը: Ըստ Վաշաձեի` այդ հայտարարությունը կոչված էր առավել ընդգծելու Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամական կապերը:

«Պետք է ուշադիր լսել նախագահին: Նա բազմիցս կրկնել է, որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ավելին են, քան պարզապես ռազմավարական, և որ այդ հարաբերությունները ձեռք են բերել համադաշնության մեջ գտնվող երկրների միջև հարաբերությունների բնույթ: Դա չի նշանակում, որ մենք ձևավորելու ենք միասնական իրավաբանական հիմք, միավորելու ենք օրենսդրական մարմինը և Սահմանադրությունը: Մենք խոսում ենք այն մասին, որ Վրաստանն ու Ադրբեջանը սերտ և համակարգված հարաբերություններ ունեն», – պարզաբանել է Վաշաձեն: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը: