Home / Армения / Ֆլորիդայի եկեղեցին սեպտեմբերի 11-ին այրելու է Ղուրանը

Ֆլորիդայի եկեղեցին սեպտեմբերի 11-ին այրելու է Ղուրանը

Ֆլորիդայի բողոքական եկեղեցու քահանա Թերրի Ջոնսը մտադիր չէ հետևել հանրության կարծիքին և սեպտեմբերի 11-ին վառելու է մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Եկեղեցու սպասավորի մտադրությունը չեն փոխել ոչ իշխանությունների, ոչ կրոնականների, ոչ էլ հասարակական գործիչների խորհուրդները:

Թերրի Ջոնսն այն կարծիքին է, որ Ղուրանի այրումը պետք է «նախազգուշացում լինի մահմեդական աշխարհին, որի ներկայացուցիչները մտադիր են իրենց ազդեցությունը տարածել Միացյալ Նահանգներում»:

«Այս քայլով ուզում ենք նրանց հասկացնել. եթե ապրում են Ամերիկայում, ապա պետք է պահպանեն այս երկրի օրենքներն ու սահմանադրությունը և չփորձեն առաջ քաշել իրենց շահերը»,- ասել է Ջոնսը: