Home / Армения / Ֆրանսիացի դերասանին դատում են համարանիշների համար

Ֆրանսիացի դերասանին դատում են համարանիշների համար

Շվեյցարիայի իշխանությունները ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին մեղադրում են կեղծ համարանիշերով մեքենա վարելու մեջ, հաղորդում է NashaGazeta.ch-ը:

«Շվեյցարիայում մեքենայի համարանիշը տրամադրվում է ոչ թե մեքենայի, այլ վարորդի անունով: Ամեն անգամ մեքենա փոխելիս վարորդը պետք է տեղափոխի համարանիշը»,- գրում է թերթը: Ալեն Դելոնը, ով բազմաթիվ մեքենաներ ունի, որոշել է մի քանի նմանատիպ համարանիշ պատվիրել իր մեքենաների համար: Փաստաբանի խոսքերով` դերասանը համարանիշերն օրինական ճանապարհով է ձեռք բերել:

Նշենք նաև, որ դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի 72-ամյա դերասանը պետք է 10 հազար ֆրանկ տուգանք վճարեր, ինչպես նաև 50 օր անցկացներ բանտում կամ ամեն օրվա փոխարեն` 600 ֆրանկ վճարեր: Դելոնը նաև պարտավորվում էր վճարել դատական գործընթացի հետ կապված ծախսերը: Ալեն Դելոնը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հրաժարվել է տուգանք վճարել: