Գլխավոր / Հայաստան / ՀԱԿ-ի ակտիվիստները փաստաբանների հետ Կենտրոնի ոստիկանության բաժնում են

ՀԱԿ-ի ակտիվիստները փաստաբանների հետ Կենտրոնի ոստիկանության բաժնում են

Այս պահին Երևանի ոստիկանության «Կենտրոն» բաժնում են գտնվում այսօր առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակում պիկետի մասնակից Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները, ովքեր ոստիկանների կողմից բերման էին ենթարկվել 10:00-ի սահմաններում:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ով գտնվում է ոստիկանության շենքի մոտ, այս պահին 4 երիտասարդների` Սարգիս Գևորգյանի, Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սարգիս Խաչատրյանի հետ բաժնում են գտնվում երկու փաստաբաններ` Վահե Հովսեփյանն ու Գիվի Հովհաննիսյանը:

Երիտասարդներին բաժին բերման ենթարկելու պաշտոնական ժամ է գրանցվել 10:30-ը: 13:30-ին լրանում է երիտասարդների ոստիկանությունում գտնվելու 3 ժամը, և, համաձայն օրենքի, նրանց կամ պետք է բաց թողնեն կամ մեղադրանք առաջադրեն:

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց գրասենյակի ներկայացուցիչը նույնպես եղել է ոստիկանության բաժնում:

Tekali Taxi